National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.05.2011
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը Գորիսում

Մայիսի 26-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի  երկրորդ փուլը:

Հիշեցնենք, որ արդեն ավանդական դարձած մրցույթ-փառատոնն այս անգամ նվիրված է  մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին, եւ նպատակ ունի երեխաների եւ պատանիների մեջ սերմանել եւ ամրապնդել սերը դեպի  գրականությունն ու պոեզիան, կրթել հայրենասեր եւ հայեցի սերունդ:

 Նկատենք, որ մարտից մեկնարկած մրցույթ-փառատոնին հանրապետության 10 մարզերից արդեն մասնակցել են 14500 11-17 տարեկան տղաներ եւ աղջիկներ: Նրանցից  61-ը կմասնակցեն Երեւանում կայանալիք եզրափակիչ փուլին:

 ՀՀ Սյունիքի մարզի տարբեր համայնքների 65 դպրոցներից առաջին` նախնական փուլին մասնակցել էին 600 աշակերտներ, որոնցից երկրոդ փուլին մասնակցելու իրավունք էր ստացել 51 աշակերտ:

Բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը մասնակիցներին   ներկայացրեց Հովհաննես Շիրազի շռնդալից  մուտքը  գրական ասպարեզ, նրա պոեզիայի առանձնահատկություններն ու սերունդների դաստիարակության վրա ունեցած հսկայական ազդեցությունը:

ՀՀ Սյունիքի մարզում մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը հաղթահարեցին  11-14 եւ 15-17 տարիքային խմբերի 7 աշակերտներ, որոնք մարզպետարանի կողմից պարգեւատրվեցին պատվոգրերով:

Տեղեկացնենք, որ մայիսին ասմունք-փառատոնի   երկրորդ փուլը անցկացվել է նաեւ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի եւ Տաուշի մարզերում:

Ի դեպ նշենք. որ  տարբեր մարզերում ասմունքի ոլորտում մրցակցելու հավաքված պատանիների համար Հովհաննես Շիրազի ստեղծագործություններից ասմունքում էին  ժյուրիի անդամները` հայտնի դերասաններ Գուժ Մանուկյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռոբերտ Հարությունյանը եւ Ջուլիետա Բաբայանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am